Ծանոթացեք կայքի վերադարձի և փոխանակման կանոնակարգին:
Խմամքի միջոցները և անհատական պատվերով զարդերը վերադարձի ենթակա ՉԵՆ: Օգտվելով կայքից և գնումներ կատարելով նշված կատեգորիաներից՝ Դուք ավտոմատ կերպով համաձայնություն եք տալիս այս դրույթին:
Մնացած զարդերը, որոնք պատվիրվում են առկա տեսականուց, հնարավոր է վերադարձ կատարել 14 օրվա ընթացքում, եթե օրիգինալ փաթեթավորումը վնասված չէ, զարդն օգտագործված չէ, քերծվածքներ և այլ վնասվածքներ չկան: Գումարը հետ է փոխանցվում, երբ պատվերը վերադարձվում է և կատարվում է զննություն՝ բացառելով վերոնշյալը: Այդ դեպքում գումարը վերադարձվում է հաճախորդի քարտին կամ այն փոխանցման համակարգին, որով պատվերը կատարվել է: Վերադարձը կատարվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում:
Փոխանակում կատարվում է, երբ զարդը հասել է վնասված կամ էականորեն տարբերվել է հաճախորդի պատվերից: Այս դեպքում տվյալ ապրանքը կարելի է փոխանակել նորով:
Վերադարձի և փոխանակման դեպքում առաքումը կատարվում է հաճախորդի հաշվին, իսկ արդեն առաքված ապրանքի գումարը վերադարձի ենթակա ՉԷ:
Վերադարձի և փոխանակման հարցերի դեպքում զանգահարել 055911514 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@hayouhi.am էլեկտրոնային հասցեին: